Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրամի հետ կապված կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանրային գնահատականներ

Ապրիլ 13,2023 21:12

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հանդիպել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմի հետ:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակիցներին Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում կատարած և իրականացվող աշխատանքի համար։

Ներկայացնելով հիմնադրամի նորանշանակ ղեկավարին, պետական նախարարը նշել է, որ հիմնադրամի հետ կապված կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանրային գնահատականներ, մի շարք անընդունելի երևույթների մասին տեղյակ է անձամբ, որոնց մասին արդեն հայտնել է նոր ղեկավարին: Հիմնադրամի ամբողջ անձնակազմի խնդիրն է՝ կատարել այնպիսի աշխատանք և ցուցաբերել այնպիսի մոտեցում, որը թույլ կտա այդ մարմնին հանրությանը ներկայանալու կերպարանափոխված ու վստահելի տեսքով, արդյունավետ աշխատանքով:

«Նրանք, ովքեր չեն կարող նպաստել այդ կարևորագույն նպատակի իրագործմանը կամ ի վիճակի չեն, պետք է հասկանան այդ հանգամանքը և չխանգարեն ընդհանուր նպատակի իրացմանը»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Պետական նախարարը վերջում նշել է, որ ուրախ է այն բանի համար, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում հաջողվել է աշխատանքը կազմակերպել այնպես, որ հիմնադրամը ունենա ներքին միջոցներ ու իր առջև դրված խնդիրները փորձի լուծել առանց հավելյալ փոխառությունների կամ պետական աջակցության: Այս գործելաոճը պետք է զարգացնել ու հիմնադրամի գործունեությանը ակտիվություն հաղորդել:

 

Արցախի Հանրապետության պետական նախարարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930