Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չհրապարակի, ուրեմն, ինքը ստախոս է». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 13,2023 19:40

«Ինչպե՞ս: Իրենց գժի տեղ դնելով: Կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը: Բացահայտ եւ իրենց կարծիքով, նաեւ ծածուկ, հակառուսական տրամադրություններ առաջացնելով ՀՀ-ում: Իր կառուցողական գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով: Մարտի 1-ի դեպքերի հետ հարուցված քրեական գործով՝ անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Խաչատուրովին. ուզո՞ւմ եք շարունակեմ մի 50 հատ այսպիսի… բայց անիմաստ է ժամանակ ծախսելը: Էլ ի՞նչ պիտի աներ»,- այսօր դատարանի մոտ, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը վատացրել հայ-ռուսական հարաբերությունները:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում, հակադարձելով այդ առիթով հնչող քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճիշտ հակառակն է եղել եւ իր կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերություններն առաջընթաց են ապրել:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի «գաղտնի գրիֆով» նամակից է տեղեկացել, որ դեռ 2016 թվականից հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետեւ, եթե Հայաստանի կառավարիչն ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված «գաղտնի գրիֆով» նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ… Ես միայն կարող եմ ասել հետեւյալը՝ երբեք ես որեւէ փաստաթուղթ, լինի դա նամակ, լինի համաձայնագիր կամ որեւէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք «գաղտնի գրիֆով», թե սովորական, երբեք որեւէ բան չեմ ստորագրել, որի համար որեւէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի. ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը եթե հրապարակվեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ, թող հրապարակի, այդտեղ որեւէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի. եթե չունենա էլ, ինքն իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ այս էլ կարող է վերագրել: Բայց ունի, վստահաբար, ունի. ինքը կարող է գաղտնազերծել, հրապարակել, ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն, ինքը ստախոս է, թեեւ այնքան մեղմ բառ ասացի, որպեսզի ձեզ չվիրավորեմ, ոչ թե իրեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Իսկ եթե հրապարակի, ուրեմն ճշմարտախո՞ս է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930