Լրահոս
Օրվա լրահոսը

Դժոխքի վերածվող կյանք՝ Գյումրու Անի թաղամասում (Ֆոտոշարք)

Ապրիլ 13,2023 19:20

Գյումրու ծայրամասային Անի թաղամասում կյանքը գնալով դժոխքի է նմանվում․ հորդառատ անձրևների ժամանակ այստեղ ապրելը պարզապես անտանելի է դառնում։

Լուսանկարներն արված են այսօր․ դրանից մեկում Պարույր Սևակի անվան գլխավոր փողոցի ծայրամասն է՝ ջրափոսերի մեջ, մյուսները երկրորդական փողոցներ են։ Գրեթե նույն պատկերն է հսկայական թաղամասի բոլոր փողոցներում՝ քարուքանդ, ցեխոտ, անանցանելի, բնակիչները ոտքը գետին դնել չեն կարողանում։

Ու որքան էլ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարում է, թե բնակիչների ահազանգերը օդի մեջ չեն մնում․ քաղաքապետարանը գտել է ժամանակավոր լուծման ձևը․ խճապատում են, պարզվում է՝ հորդառատ անձրևները դրանք լվացնում ու տանում են, հետքն անգամ չեն թողնում։

Քաղաքապետի տեղեկացմամբ, իրենք Վերակառուցման և զարգացման բանկի՝ ՎԶԲ-ի հետ բանակցել են այս թաղամասի լուսավորության ծրագիրը վերափոխելու, այդ գումարը փողոցների վերանորոգմանն ուղղելու շուրջ։ Նախնական համաձայնության եկել են, բայց դեռ քննարկումների փուլում են։

Իսկ թե երբ իրականության կդառնա այս ամենը, երբ Անի թաղամասի բնակիչն էլ իրենց մի քիչ մարդ կզգա, ոչ մի հստակ պատասխան չկա։

Ի դեպ, սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են Գյումրու 29 փողոցներ, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են։ Ակնհայտ է, որ տարիներ շարունակ թվով ամենաշատ բնակիչներ ունեցող Անի թաղամասը դուրս է մնացել Գյումրու կյանքից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930