Տավուշի մարզի Այգեձոր գյուղում եկեղեցի է կառուցվում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Այգեձորի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը: Այգեձորում նորակառույց եկեղեցի չկա, պահպանվել է միայն 5-6-րդ դարերում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին:
«Մոսկվայաբնակ այգեձորցի Սամվել Ղարախանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ է Այգեձորում եկեղեցի կառուցվում: Նախորդ ամիս օծվեց եկեղեցու գմբեթի խաչը: Իմ նախաձեռնությամբ այս տարի կլուծվի նաև եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման հարցը: Այն ընդգրկվել է Բերդ համայնքի 2023թ.-ի սուբվենցիոն ծրագրում: Հավանաբար մայիսին կսկսվեն աշխատանքները»,-նշեց Լորիս Միրզոյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից