Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում». Ավինյանը հանդիպել է դեսպան Գալագերի հետ

Ապրիլ 13,2023 18:00

Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ: Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:

«Բոլոր մեր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին: Այս ամենին լիարժեքորեն հասնելու համար մենք սահմանել ենք հստակ մոտեցում, որով էլ շարժվում ենք առաջ. հանրային տրանսպորտը պետք է միշտ գերակա լինի և հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Մասնավորապես, կարևորվել է բրիտանական արտադրության լիցքավորման ենթակառուցվածքների, տրանսպորտային շարժակազմի, կապիտալի և ֆինանսական միջոցների՝ Երևանի քաղաքապետարանի համար հասանելիությունը։ Միացյալ Թագավորություն-Հայաստան փորձի փոխանակման համար էլ նախանշվել է այնպիսի քաղաքականության մշակում, որն իր հերթին կնպաստի տրանսպորտային նոր ցանցի ու ենթակառուցվածքների լիարժեք տեղայնացմանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ իր լիազորությունների չափով պատրաստ է աջակցել համայնքին՝ ինչպես ոլորտի հաջողված փորձագետների, այնպես էլ բրիտանական խոշոր ընկերությունների ներգրավման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև Միացյալ Թագավորության արտահանման Ֆինանսավորման պետական գերատեսչության գործիքակազմը կիրառելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել գործակցության հնարավոր ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930