Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կնշանակվի քննություն եւ թերացողները կերեւան». ԳՇ պետ

Ապրիլ 13,2023 17:31

Այսօր ԱԺ-ում լրագրողները Տեղ գյուղում բախումների եւ վարչապետ Փաշինյանի մատնանշած թերացումների մասին հետաքրքրվեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից: Նա արձագանքեց. «Դուք եք թերացել, որ չեք թողնում անցնեմ»:

Թե ի՞նչ հանձնարարություն չի կատարվել՝ Ասրյանը պատասխանեց. «Եթե վարչապետը նշել է թերացումներից, ուրեմն կնշանակվի քննություն եւ թերացողները կերեւան»: Լրագրողները նորից հարցրեցին՝ ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չեն կատարվել՝ նա պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:

Ինչո՞ւ չեն կատարվել այդ հանձնարարությունները՝ հարցին ի պատասխան բարկացավ. «Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930