Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը բռնցքամարտի Հայաստանի 2023 թվականի չեմպիոն Հենրիկ Սահակյանին որակազրկել է 3 տարով՝ հակադոպինգային կանոնների խախտման համար, տեղեկանում ենք գործակալության ֆեյսբուքյան էջից:
Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ
Որոշեց․
1. Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ՝ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
2.Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
3.Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
Կարդացեք նաև
4.Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Գործը համարել փակված։