Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել, պահպանել, ժառանգել․ միջոցառումներ հուշարձանների տարածքներում

Ապրիլ 13,2023 17:22

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության աշխատակիցները շարունակում են կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև մաքրման աշխատանքներ իրականացնել մարզերի դպրոցներում, հուշարձանների տարածքներում։

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը համագործակցելով մարզի դպրոցների հետ միջոցառումներ է անցկացրել Լուսագյուղի, Ապարանի և Հնաբերդ բնակավայրի դպրոցներում։

Լուսագյուղի, Հնաբերդ բնակավայրի միջնակարգ, ինչպես նաև Ապարան քաղաքի ավագ դպրոցներում տեղեկատվական, ճանաչողական զրույց-քննարկման միջոցով աշակերտներին ներկայացվել են մարզի հուշարձանները, ցուցադրվել են լուսանկարները՝ կարևորելով պատմամշակութային արժեքների պահպանությունը։

Լոռի

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները շարունակելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները՝ մաքրման աշխատանքներ են իրականացրել Ամոջ եկեղեցի, գերեզմանոցում։

Հողի մեջ չերևացող միջնադարյան գերեզմանաքարերը մաքրման արդյունքում դարձել են տեսանելի։

Գերեզմանոցի տարածքը մաքրվել է բուսածածկույթից։

Շիրակ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ Անիպեմզա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները պատասխանատուների հետ միասին մաքրման աշխատանքներ են կատարել գյուղում գտնվող Երերույքի տաճարի տարածքում։

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930