Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ մարտահրավերների համատեքստում

Ապրիլ 13,2023 17:05

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի և ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, քննարկել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ արդի մարտահրավերների և անորոշությունների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը:

Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական ներկա իրավիճակն ու տնտեսական վերջին զարգացումները:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930