Լրահոս
Օրվա լրահոսը

«2 տարի է՝ դրսում մի բլոգեր կա, որը հաչում է՝ վարկաբեկում է այն ամենն, ինչ ՀՀ-ում կա»․ ՀՌՀ նախագահ

Ապրիլ 13,2023 16:29

«44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մինչեւ հիմա պաշտոնապես գրանցված լրատվական կայքերում, հեռուստաալիքներում տարածվում են նյութեր, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը, զինվորներին, պետությանը։ Ի՞նչ անելիքներ կան։ Նման նյութերը տարածվում են միայն դիտումներ ապահովելու համար»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ իրավասություն չունեն համացանցի հանդեպ․ «Եվ պարտադիր չէ, որ այդ գործիքները մեր հանձնաժողովին տրվեն։ Որեւէ մարմին պետք է լինի ՀՀ-ում, որը կկարգավորի տեսալսողական բոլոր ծառայությունների գործունեությունը։ Այո, ազգային անվտանգության սպառնալիք կա։ Մեր արժեքներն են խեղաթյուրում, վտանգներ ստեղծում մատաղ սերնդի համար։ 2 տարի է՝ դրսում մի բլոգեր կա։ Արդեն 2 տարի բառի բուն իմաստով հաչում է՝ վարկաբեկում այն ամենն, ինչ ՀՀ-ում կա։ Իր բառամթերքով․․․պետությունը չի կարողանում նրա դեմն առնել։ Սա հանձնաժողովի՞ խնդիրն է։ Ազգային անվտանգությամբ զբաղվում են պետության համապատասխան մարմինները, ոչ թե ՀՌՀ-ն»։

Այլ հարցերի ի պատասխան Տիգրան Հակոբյանը նշեց՝ վերջերս արտերկրում աշխատած մի լրագրող զարմացել էր այն փաստից, որ հայաստանյան եթերում Իլհամ Ալիեւի խոսքերն ավելի հաճախ են ցուցադրվում, քան մեր երկրի ղեկավարինը, եւ սա անհասկանալի իրողություն է, որովհետեւ թշնամական քարոզչություն է տարածվում։

«Որ մի քիչ շատ խորանանք, հասկանալի կդառնա»,-տեղից ակնարկեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…իրավասություն չունեն համացանցի հանդեպ»:
    Իսկ Հ1-ի հանդեպ իրավասություն ունե՞ք: Եթե այո, խնդրում եմ նայեք, թե ինչ են ցույց տվել հանրայինի անաստված մանկապիղծները Սուրբ Զատիկի օրը՝ ամսի 9-ին, առավոտյան ժամին: Ֆիլմը կոչվում է Վառոդային կոկտեյլ (Gunpowder Milkshake): Այնտեղ կին վրիժառուների մի խումբ 9-10 տարեկան աղջկա ներկայությամբ, րոպեն մեկ վերացնում է սրիկա տղամարդկանց: Սպանությունները կատարվում էին ամենատարբեր զենքերով՝ կացնից մինչև գնդացիր: Արյունը այքան շատ էր, որ փակում էր էկրանը:
    Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Կարող ե՞ք հետաքննել ու ասել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930