Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան դատախազությունը»․ Տիգրան Հակոբյան

Ապրիլ 13,2023 16:21

Հեռուստաեթերում բռնության, ատելության խոսքի քարոզ կա եւ դա շատ վտանգավոր է։ Այս մասին այսօր ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա շեշտեց, որ ատելության, թշնամանքի խոսքի սահմանումներ, ցավոք, չկան, եւ դա դժվարացնում է հանձնաժողովի աշխատանքը։

«Օրենքը հստակ ասում է, որ եթե մենք բռնության կոչ ենք տեսնում, որը քրեորեն պատժելի արարք է, ապա պետք է դիմենք պատկան մարմիններին։ Ինքնուրույն որեւէ բան չենք կարող անել։ Վարչական հետեւանքները մենք չենք սահմանում, ի տարբերություն հին օրենքի, որում դա կար։ Ուստի մենք խնդիր ունենք»,-նշեց Տիգրան Հակոբյանը։

Նա շարունակեց․ «Մի գաղտնիք բացեմ՝ առանց անուն տալու։ 20 օր առաջ դիմեցինք դատախազություն՝ հեռուստաընկերություններից մեկով բռնության բացահայտ կոչի համար։ Եվ դա պատահական չէր եղել, որովհետեւ հաջորդ օրը կրկնել էին։ Եվ մեզ պատասխանեցին, որ դրանում հանցակազմ չկա»։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ստացվում է, որ ՀՌՀ-ն այս պարագայում ավելի կաթոլիկ դուրս եկավ, քան դատախազությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930