Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանության և դատական համակարգի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է նշված ոլորտներում Հայաստան-ԱՄՆ համագործակցության բարձր մակարդակը:
ՀՀ կառավարություն