Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանը հատած 2-րդ ադրբեջանցուն բռնացրել են Ագրո-Բիո թռչնաֆաբրիկայի պահակակետի մոտակայքում

Ապրիլ 13,2023 16:09

Աճանան բնակավայրում ադրբեջանցի զինծառայողին տեսնելիս բնակավայրի երիտասարդները նրա գրպաններն են առաջինը ստուգել: Ադրբեջանցու գրպանում եղել է հեռախոս, պտուտակահան, պարկուճներ եւ նոթատետր, որտեղ թվեր են գրված եղել: Aravot.am-ին պատմեց ադրբեջանցուն հայտնաբերած երիտասարդներից Գոռ Օհանջանյանը:

«Գրպանում նաեւ հեռախոս կար, մեր ընկերներից Աշոտը, որ եկավ, նա սպանվածի հետ աշխատելիս է եղել, հենց դրա ձեռքին հեռախոսը տեսավ, ճանաչեց, միանգամից ասաց՝ Հայրապետինն է (խմբ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդը)»,- պատմեց Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողին բռնել են Երեւան-Կապան միջպետական ճանապարհի մոտակայքում՝ դեպի Բիո թռչնաֆաբրիկա տանող հատվածում. «Թռչնաֆաբրիկայի պահակակետից 100 մետր այն կողմում էր, ճանապարհով գնում էր, բատինկեքը ջրոտ, ինքը կեղտոտ»:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Սիսիանի բնակավայրերից մեկում բնակիչները ադրբեջանցի էին հայտնաբերել, հանձնել իրավապահներին: Այսօր իրավապահներին հանձնված ադրբեջանցուն երեք օր է՝ ինչ որոնում էին, վերջինս անարգել հասել էր Երեւան-Կապան միջպետական ճանապարհ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930