ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը
Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակով դիմել եմ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։
Ներկայացրել եմ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։
Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ։