Ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանությունից հետո անհետացել էր նրա բջջային հեռախոսը: Հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել երեկոյան 4-ից հետո: Aravot.am-ին սա պատմեց Ուժանիս վարչական շրջանի ղեկավար Սասուն Սարգսյանը: Սպանվածը հենց Ուժանիսում էր ապրում:
Մելիքսեթյանն աշխատելիս է եղել Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է: Սպանված տղամարդու հեռախոսը, ըստ մեր զրուցակցի, հայտնաբերվել է իր աշխատանքի վայրից հեռու՝ լրիվ հակառակ կողմում՝ Խոտանան բնակավայրում՝ միջպետական ճանապարհի մոտ:
Երեք օր առաջ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն, ըստ Ուժանիսի ղեկավարի, հայտնաբերել են Խոտանան բնակավայրի մոտ գտնվող մեկ այլ բնակավայրում՝ Նորաշենիկ բնակավայրում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ