Ապրիլի 13-ին, ժամը 11:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Գուրման» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է որ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Կյուրեղյան» պանդոկի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ՝ Ս. Մ.) և «Isuzu» (վարորդ՝ Ա. Հ.) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները:
Դեպքի վայրով անցնող ազատ հերթափոխում գտնվող փրկարարները դուրս են բերել «Isuzu» մակնիշի բեռնատարի ուղևոր՝ Ս. Բ.-ին (ծնված 2004 թ.). տուժածը հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ:
Կարդացեք նաև
Փրկարարները փակել են «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն