ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին,
Որպես Հայաստան- Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, նամակով դիմել եմ Հունաստան- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին,
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս` Հարիս Գյորգեադեսին,
Կարդացեք նաև
Մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում: