Ուշադրություն
Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 13-ին կեսօրից հետո, 14-ին սպասվում է, 17-18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ին, 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի ապրիլի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 29.6°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -1.5°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.6°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ