Տեղ գյուղում ռազմական բախման հետեւանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակը կայունանում է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հուսով ենք, որ նրա ապաքինումը դրական ընթացքով պիտի լինի»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մյուս վիրավոր զինծառայողների մոտ եւս կա որոշակի դրական տեղաշարժ․ «Ովքեր գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որեւէ խնդիր չունենք»:
Ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել է 4 զինծառայող, զոհվել 6 զինծառայող։ Վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։
Կարդացեք նաև
Վիրավորում ստացածների մեջ է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ