Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ օգտագործեց «ուխտադրուժ» բառը՝ դրանով իսկ խոստովանելով, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը չի պահել, այսինքն՝ դրժել է ուխտը. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 13,2023 12:34

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը առանձնակի ուշադրության է արժանի:
Նա, անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած մարտերին, ասել, էր իր կարծիքով՝ «Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ…»: Հետո, իհարկե, սկսում է ասել, որ իր հրամանները չեն կատարվել, բայց դեռ մի կողմ թողնենք այն հարցը, թե դու ինչ ղեկավար ես, որ քո հրամանները ռիսկ են անում չկատարել:

Հետաքրքրական է, թե ինչու ինքը օգտագործեց «ուխտադրուժ» բառը՝ դրանով իսկ խոստովանելով, որ եղել են պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, որոնք Ադրբեջանը չի պահել, այսինքն՝ դրժել է ուխտը:

Իսկ ինչպիսի՞ պայմանավորվածություններ, այնպիսի, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն հայտնվի Տեղ գյուղի վարելահողերում մարտի 29-ի լույս 30-ի գիշերը ու սկսի դիրքեր փորել՝ երկարաժամկետ առումով թիրախի տակ առնելով ամբողջ գյուղը: Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ խուսափում է էսկալացիայից, բան չի կարող անել, թող քարտեզագիրները պարզեն:

Արդյունքում՝ Ադրբեջանը խախտեց ուխտը և գնաց էսկալացիայի, որի մեղավորը, իհարկե, «հրաման չկատարածներն են», «մադրիդյան սկզբունքներն են», բոլորն են, բացի Փաշինյանից, որը անհասկանալի պատճառներով գաղտնի պայմանավորվում է, որ աղմուկ չլինի, բայց մեկ էլ Ալիևը աղմուկ է հանում…

Այս մասին մեկ օր առաջ իմ հարցազրույցում նշել էի, որ տրամաբանական բացատրության բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը խախտել է: Ցավոք, դա ճիշտ էր: Արդյունքում մենք ստացանք նոր կորուստներ և՛ տարածքային (Տեղ գյուղի վարելահողերը) և՛ մարդկային:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930