Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Երկնքին նայելու անհրաժեշտություն չկա․ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս»

Ապրիլ 13,2023 12:38

Ջրի խնայողության խնդիրը մեզ համար պետք է դառնա ռազմավարական հարց։ Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ, այսինքն՝ ջուրն անընդհատ պակասելու է։ Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մենք ինչ-որ ձեւով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից սենց նստում ու նայում ենք, տեսնենք՝ անձրեւ ավելի շատ կգա՞, չի՞ գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք՝ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Նույնիսկ եթե ճանապարհները փակենք, ինչ էլ անենք, հեղափոխություն էլ անենք, այ դա էն դեպքն է, որ ջրի քանակը չի ավելանալու»,-ասաց Փաշինյանը։

Նա հորդորեց բոլոր ոլորտներում ջուրը խնայողաբար օգտագործել, փողոցներում ցայտաղբյուրների վրա պետք է փականներ դնել․ «Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր, կենցաղում, արդյունաբերության, ձկնարդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, որովհետեւ եթե ոռոգման նոր տեխնոլոգիաներ եւ ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդրվեն, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930