Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական աջակցության ծրագրերից օգտվողների, Փաշինյանի խոսքով՝ խարդախություններին։
«Ես այդ խնդիրը չեմ կարողանում հասկանալ հոգեբանական մակարդակում»,-ասաց Փաշինյանը։ Նա օրինակ բերեց ինտենսիվ այգիների ծրագիրը․«Մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, եթե դուք ծառեր տնկեք, մենք ձեր արած ծախսի 50%-ը հետ կտանք։ Այսինքն, լավ բան ենք անում, մարդկանց աջակցում ենք, որպեսզի երկարաժամկետ շահույթի աղբյուր ունենան։ Բայց ինչքան հասկանում եմ ՝ հայտնվում են դեպքեր, ասում են՝ եկեք ծառը չտնկենք, պետությունից փողը ստանանք։ Ինչի՞, չեմ հասկանում։ Լավ, մի անգամ էդ փողը խարդախությամբ ստացար, գնացիր դատվեցիր, ընտանիքիդ համար պրոբլեմ ստեղծեցիր։ Մարդը հողը ունի, չի ասում՝ գնամ ծառը տնկեմ, գնամ գումարը ստանամ, ասում է՝ ինչ լավ է, ծառը չտնկեմ, գումարը ստանամ»,-ասաց Փաշինյանը։
Նրա ներկայացմամբ՝ նման դեպքեր են արձանագրվել, որոնց առիթով քրեական գործեր են հարուցված․ «Էդ ծառը մարդը մեզ համար չի տնկում, իր երեխաների, ընտանիքի բարեկեցության համար է տնկում։ Իսկ չծախսած գումարի 50%-ն ասենք վեց ամսում ծախսեց, բա հետո ի՞նչ է անելու»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արխիվային լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ծանոթանում է գյուղատնտեսական ու ինտենսիվ այգիներ հիմնելու աշխատանքներին