Civic.am–ին տված հարցազրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է վերջերս Սիսիանում ադրբեջանցիների հայտնվելու փաստին, որոնցից միայն մեկին են դեռ հայտնաբերել:
Քոչարյանը լավագույն լուծում է համարել Սիսիան մտած ադրբեջանցիների փոխանակումը հայ գերու կամ գերիների հետ:
Հակադարձմանը՝ արդյո՞ք վտանգ չկա այս դեպքում, որ երբ մերոնք մոլորվեն, իսկ նման դեպքեր եղել են, Ադրբեջանը չվերադարձնի մեր մոլորված զինծառայողներին, ինչին Անդրանիկ Քոչարյանը բառացի պատասխանել է.
«Մեր զինվորականները երբեք չպետք է մոլորվեն, պետք է բացառվեն այդպիսի դեպքերը: Շատ դեպքերում չեն մոլորվում, շատ դեպքերում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ լքում են զորամասը և գնում են, հետո փորձ են անում այդ ճանապարհով հայտնվել 3-րդ երկրում: Այդպիսի դեպքեր եղել են մեր կողմից, երբ զինվորականները գնացել և հայտնվել են նրանց մոտ»:
Կարդացեք նաև
Ասվածից մի քանի հարց է ծագում
Նախ, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը արդյոք տիրապետո՞ւմ է վիճակագրության, երբ հայ զինվորականները ավելի շատ լքել են զորամասը, քան թե մոլորվել, և այն էլ՝ երրորդ երկիր տեղափոխվելու մտադրությամբ:
Երկրորդ, արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ մեր բանակում այնպիսի պայմաններ են, որ զինծառայողները նախընտրում են լքել հայկական զորամասի տարածքը և հայտնվել թշնամու վերահսկողության ներքո՝ երրորդ երկիր տեղափոխվելու հեռահար նպատակով:
Չորրորդ, Անդրանիկ Քոչարյանը, որ հստակ պահանջում է՝ հայ զինվորականները չպետք է մոլորվեն, միգուցե ասի՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, այսօրվա դիրքերի, բնագծերի, մարտական հերթապահության համար ստեղծված պայմաններում և հատկապես ձմռանը, հնարավո՞ր է առհասարակ չմոլորվել և չհայտնվել թշնամական վերահսկողության տակ:
Այս շարքը կարող եմ շարունակել՝ որպես երկար տարիներ գերիների փոխանակմանը և հանձնմանը մասնակցած անձ:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։