Այս վիճակը շարունակվելու է, քանի դեռ հայկական կողմը թյուրքական կողմին պատասխան տալու փոխարեն հայտարարում է, որ, այնուամենայնիվ, գնալու է խաղաղության ճանապարհով։ Ի դեմս թյուրքի, այդ սին խաղաղությունը թակելու է մեր մյուս բնակավայրերի ու Երեւանի դռները։
Պատկերն, անշուշտ, կարող է փոխվել։ Բայց դրա համար սպասել հանրային գիտակցությանը, ճիշտ չէ։
Հանրային գիտակցությունը ձեւավորելը դժվար չի լինի, եթե պետությունը անի հասարակության մոբիլիզացիան: Եթե պետությունը ճշմարտորեն ասի, որ ոչ մի խաղաղություն էլ թշնամին չի ուզում, եւ թշնամու ցանկությունը մեզ կործանելն է, եւ թշնամին կհաջողի, եթե դիմադրություն ցույց չտանք։ Այս նույն հասարակությունը շատ արագ կգիտակցի, որ թշնամին ոչ թե իր դռան շեմին, այլ շեմից ներս է արդեն, եւ թշնամուն իր տնից վռնդելու համար նա պետք է ապրի ոչ թե սովորական օրով, այլ՝ բոլոր հնարավորություններն ի սպաս դնի երկիրը պաշտպանելու գործին։
Այս նույն հասարակությունը շատ արագ կհասկանա իրավիճակը, եթե տեսնի, որ պետությունն էլ է փոխել իր գործելաոճը, բյուջետային սովորական ծախսերի փոխարեն ծախսերի առաջնահերթություն է որոշում։
Կարդացեք նաև
Իսկ այն հասարակությունը, որ տեսնում է, թե առօրյան նույնն է՝ կենցաղային հոգսերով, վերանորոգումների մասին են մտածում, փառատոների եւն, վտանգը չի զգում եւ չի ընկալում, որ սահմանն իր տնից այնքան էլ հեռու չէ։ Մոբիլիզացիայի դեպքում (սա էլ, իհարկե, պետք է ճիշտ կառավարվի) պատկերը միանգամից կփոխվի։
Իսկ թշնամին հիմար չէ, շատ լավ հասկանում է այս ամենը եւ, բնականաբար, նա պետք է փորձի օգտվել այս վիճակից եւ հնարավորին շատ օգուտ ստանալ հայկական կողմի անգործության հետեւանքով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: