Լրահոս
Օրվա լրահոսը

Սա մուրալ է, ուզել չէ: Դասալի՞ք կա: Եթե ղեկավարություն չկա, ամեն ինչ էլ հնարավոր է. Մանվել Եղիազարյան. «Հրապարակ»

Ապրիլ 13,2023 11:34

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը:

– Իշխանությունները «խաղաղասիրաբար» են տրամադրված, որոշել են ամեն գնով առաջ մղել խաղաղության օրակարգը եւ հայտարարում են այդ մասին, ի՞նչ սպասել այս դեպքում:

– Եթե այսպես շարունակվի, անընդհատ կտցահարելու են…. ի՞նչ խաղաղություն են ուզում: Եթե Ադրբեջանն ասում ա՝ քեզ սատկացնելու եմ շան նման, դու ի՞նչ խաղաղություն ես ուզում: Սա մուրալ է, ուզել չէ: Սրա-նրա վրա մեղքը բարդելով, հողերը հանձնելով հարց չի լուծվում, այդպես Հայաստան չի մնա: Զանգեզուրն էլ կտանք, էս տեմպերով եթե շարժվենք, ամեն ինչ էլ կտանք: Մի օր էլ Հրազդանն ենք տալու, որ Երեւանն էլ տանք…. Մի խոսքով` ժողովրդին էսպես ստեր կերակրելով՝ երկիրը կորցնելու ենք ամբողջությամբ: Իրենք, հավանաբար, արդեն պայմանավորվածություն ունեն, հակառակ դեպքում ի՞նչ մի դժվար բան է մոբիլիզացիա հայտարարելը: Ամեն մարդ արդեն պետք ա մտածի իր կնոջն ու երեխաներին պաշտպանելու մասին:

– Օրեր առաջ Աննա Հակոբյանն ասում էր, որ Հայաստանում կա ավելի քան 11 հազար դասալիք: Ձեր կարծիքով՝ մենք այդքան դասալիքնե՞ր ենք ունեցել։

– 11 հազար դասալի՞ք կա: Չեմ հասկանում՝ ինչի մասին ա խոսքը: Ես կարող եմ միայն մի բան ասել․ եթե ղեկավարություն չկա, ամեն ինչ էլ հնարավոր է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930