«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լուսանկարներ է հրապարակել Սայաթ Նովայի պողոտայի ծառահատումից՝ վերնագրելով՝ «Քաղաքապետարանը շարունակում է նախընտրական արշավանքը Երևանում»։
Նշենք, որ քաղաքացիներն այսօր առավոտվանից սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակում ծառահատման վայրից՝ նշելով, որ քաղաքապետարանը հատում է առողջ ծառերը։
Երեւանի քաղաքապետարանը հաղորդել էր, թե կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված թեղի մանրատերև ծառերն են փոխարինվում գնդաձև սոսիներով:
Կարդացեք նաև