Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե 7 շրջանները հանձնելուն, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին. «Ժողովուրդ»

Ապրիլ 13,2023 10:27

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերը: Նա պատասխանում էր ԼՂ հակամարտութան վերաբերյալ հարցին՝ անկախության տարիների ընթացքում:

««Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։

Սակայն 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, այլ հայկական կողմի համար ամենաառանցքային՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930