Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումների կապակցությամբ (12 ապրիլի 2023 թ.)
Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:
Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար։
Ֆրանսիան իր ներդրումն ունի սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մեջ և իր լիակատար աջակցությունն է հայտնում նրա գործունեությանը, որը նշանակալից դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն