Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց ամենամոլի ընտրողները ձայն չեն տվել Արցախից հրաժարվելու համար․ «168 ժամ»

Ապրիլ 13,2023 08:30

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության տարաձև ներկայացուցիչներն իրենց կատարած ցանկացած հանցավոր, դավաճանական, ստոր քայլ արդարացնում են «ժողովրդի տված քվեով»։ ԱԺ-ում խուլիգանություն են անում՝ «մեզ ժողովուրդն է ընտրել», առանց դիմադրության՝ երկրի տարածքներն են հանձնում, նույն արդարացումը՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել», թքում են քաղաքացու երեսին՝ էլի նույն ցնդաբանությունը՝ «մենք ժողովրդի ընտրյալ ենք»…

Նիկոլ Փաշինյանի ու նրա սպասյակների համար ժողովրդի քվեն պետության ու հասարակության հետ ցանկացած այլանդակություն անելու ինդուլգենցիա է, այն դեպքում, երբ անգամ նրանց ամենամոլի ընտրողները ձայն չեն տվել Արցախից հրաժարվելու, Հայաստանն ադրբեջանաթուրքական մեյդանի վերածելու ու այդ մեյդանում բդեշխություն անելու համար։

Իշխանության լեգիտիմության ֆետիշացումը, ինչպես ցանկացած երևույթի ու հասկացության ֆետիշացում, կարող է կործանարար հետևանքներ ունենալ և ունենում է Հայաստանի համար:

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930