Լրահոս
Օրվա լրահոսը

Միակուսակցական խորհրդարան

Ապրիլ 13,2023 10:00

Գլխավոր դատախազի միջնորդությամբ հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, եւս մեկ անգամ վկայում են այն մասին, որ խորհրդարանը Հայաստանում ինչպես եղել է, այդպես էլ մնացել է միակուսակցական: Իշխող կուսակցությունն ի վիճակի է անցկացնել ցանկացած որոշում, իսկ ընդդիմադիրները կարող են միայն խոսել: Բայց նրանք հնարավորություն ունեն խոսելու նաեւ տարբեր եթերներով, կայքերով, ֆեյսբուքյան live-երով, youtube-յան եւ տելեգրամյան ալիքներով: Խոսելու համար խորհրդարանի կարիքն այսօր չկա: Դատական իշխանության կարիքը նույնպես չկա: Վարչապետը կարող է հրաման արձակել՝ պատժել սրան, նշանակել նրան, իսկ ՔՊ-ականները պետք են զուտ նրա համար, որ գովերգեն իրենց «շեֆի» այս կամ այն «հանճարեղ» որոշումը կամ հրահանգը:

Հետեւելով դատախազների գործունեությանը Միացյալ Նահանգներում, բարի նախանձով ես լցվում, երբ տեսնում ես, թե որքան անկախ են նրանք պետության առաջին դեմքից: Որեւէ դատախազի մասին հնարավոր չէ ասել, որ նա Թրամփի կամ Բայդենի դատախազն է, եւ նրանք, ինչպես տեսնում ենք, բացարձակապես կաշկանդված չեն մեղադրանք առաջ քաշել պետության ղեկավարի դեմ: Իսկ Աննա Վարդապետյանի մասին միանշանակ կարելի է ասել, որ նա Փաշինյանի դատախազն է: Եթե ՔՊ-ականների ամբարտավան վարքի պատճառով նա միջնորդություններ չի ներկայացնում, իսկ ընդդիմադիրի դեպքում դա անում է, ուրեմն առաջնորդվում է քաղաքական կողմնորոշմամբ: Հատկանշական է, որ նրան նախորդող Արթուր Դավթյանը սկզբից Սերժ Սարգսյանի դատախազն էր, իսկ այնուհետեւ՝ Փաշինյանինը:

Խնդիրը, հետեւաբար, համակարգային է: Չգիտեմ, թե ինչպես կարող է լուծվել այդ խնդիրը: Գուցե պետք է բարձրացնել գյխավոր դատախազի, օմբուդսմենի ընտրության, ինչպես նաեւ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում արտոնելու շեմը, եւ դրա համար պահանջվի, օրինակ, պատգամավորների թվի 4/5-ի ձայները: Այդպիսով, առանց ընդդիմության այդ պաշտոնյաներին հնարավոր չի լինի ընտրել կամ օրենսդրին զրկել անձեռնմխելիությունից: Ելքը ցանկության դեպքում կգտնվի՝ վստահ եմ իրավաբաններն ունեն նման առաջարկներ:

Բայց, եթե խոսք գնաց Միացյալ Նահանգների մասին, ապա հիշենք, որ հանրապետական կամ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականներն ու սենատորներն այնտեղ ամենեւին չեն գտնվում այդ կուսակցությունների առաջադրած նախագահների գրպանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Որ ասում էին Քոչարյանի ժամանակ կոռուպցիա ֆլան ֆստան:
    Համեմատենք Քոչարյանի ժամանակ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփանն էր ապարանցի, Քոչարյանի ծանոթը չէր”
    Նիկոլի օրոք իր օգնականնա
    Ոստիկանապետը Քոչարյանի օրոք Հայկ Հարությունյանը ոչ մի կապ չուներ, Նիկոլի օրոք իր համադասանրցին:
    ԿԸՀ ղեկավարը ՏԻգրան Մուկուչյան կապ չուներ Քոչարյանի հետ
    Նիկոլի օրոք իր երկարամայա աշխատողնա ու զինակիցը:

    Սահմանադրական դատարան: Քոչարյանը ոչ մի դատավոր չի նշանակել, աշխատել են Լևոնի ժամանակ նշանակված դատավորներ:

    Բյուջեյի առումով: Քոչարյանի օրոք բյուջեն ավելացելա անգամներով պարտքը գրեթե չի աճել:
    Նիկոլի օրոք բյուջեն աճելա 60տոկոսով 5տարում, երկրի պարտքը աճելա 4միլիարդ դոլարով:

    Մեկել Նիկոլի հերթական հեքիաթները, թե բա 300դպրոց եմ կառուցել, ուսուցիչները, զինվորները որ ատեստցիա անցնեն կրկնակի աշխատավարդձ կստանան : Նիսյայով տված խոստումները որոնք իրականացնելու համար երկրի պարտքը ևվս մի քանի միլիարդով ավելանալույա ներկայացնել որպես կատարված փաստ:

  2. Aha says:

    Խնդիրը, հետեւաբար, համակարգային է
    I would slightly nuance it: The problem is cultural. The political system is a reflection of the accepted social norms, the value system of society, the culture in which it bathes. The culture in middle-eastern, Asian, post soviet countries is such that the political systems are nowhere near as transparent as in western countries. Nevertheless, countries like Armenia also have (cultural) advantages that western countries lack, ex. much warmer social links and interactions, human connections, etc.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930