Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 61 խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու քննիչները պարզել են , որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպես հայտնում է ՊԵԿ-ը, դեպքը տեղի է ունեցել, ոչ թե «Ապավեն», այլ «Ուրբան» պահեստի տարածքում, որը մաքսատուն չի հանդիսանում։