Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր էր Տեղ գյուղի միջադեպը կանխել». Մովսես Հակոբյան. «Sputnik Արմենիա»

Ապրիլ 12,2023 22:55

Զինված ուժերի ԳՇ նախկին պետի խոսքով` Հայաստանը անցյալ տարվա օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ը ժամանակ ուներ Տեղ գյուղի հատվածում և՛ դիրքեր, և՛ ամրաշինական կառույցներ ստեղծել, սակայն չի արել։ Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել։ Այս մասին «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգությանը։

Ճիշտ ժամանակին ասելով` Հակոբյանը նկատի ունի 2022թ. օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Հակոբյանի կարծիքով` այստեղ ոչ թե զինվորականների, այլ կառավարման խնդիր է։

«Բացթողումն այն է, որ իմանալով, որ ապրիլի 1–ից ճանապարհի փոփոխություն է կատարվելու և այդտեղ պետք է նոր դիրքեր տեղադրվեն, մենք ոչինչ չենք արել։ Խնդիր չի առաջադրվել, որ նախօրոք խրամատներ փորվեն, դիրքեր փորվեն, բարենպաստ դիրքերն առաջինը մենք զբաղեցնենք, որովհետև հակառակորդը դեռևս այնտեղ չէր։ Իշխանությունը հույսը դրել է «բարեկիրթ» Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները կգան, կպայմանավորվեն։ Այսքան փորձություններից հետո մենք խելքի չեկանք, որ Ադրբեջանը բարեկիրթ չէ»,–ասաց նա։

Հակոբյանը վստահեցնում է` հակառակորդը հիմա թույլ չի տա հայկական կողմին այնպիսի դիրքեր տեղադրել, որը հետագայում իրենց կարող է վնաս պատճառել։ Եվ Տեղում տեղի ունեցած միջադեպի պատճառը ոչ թե ադրբեջանական մեքենայի ՀՀ դիրքերին մոտենալն է, այլ այն, որ այդ մեքենան եկել էր իրենց պահանջը ներկայացնելու, որ թույլ չեն տալու այնտեղ դիրքավորվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930