Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը հաշվելու է բոլորի եկամուտները․ նոր համակարգ, նոր կասկածներ. «Ա1+». (Տեսանյութ)

Ապրիլ 12,2023 22:22
haytararagir

«Ա1+». Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2023թ․ մշակվելու են համակարգի ներդրման էլեկտրոնային և տեխնիկական գործիքները, հաջորդ տարվանից արդեն կընդունվեն առաջին հայտարարագրերը։

Համակարգը ներդրվելու է փուլերով՝ 3 տարվա ընթացքում՝ մինչև 2026թ․։ Հայտարարագիր կներկայացնեն Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիները անկախ այն հանգամանքից՝ նրանք աշխատո՞ւմ են, գործազո՞ւրկ են, թե թոշակառու են։

Հայտարարագրերը պետք է ներկայացվեն Պետեկամուտների կոմիտե։ Կառավարությունն ասում է, որ այդ համակարգի ներդրմամբ ցանկանում է տեղեկություն ունենալ իր բոլոր քաղաքացիների մասին, թե որքան եկամուտ են ստանում նրանք։

Ասում է, որ այդ համակարգի ներդրմամբ նպատակ չունեն ավելացնելու հարկային բեռը կամ բյուջեի հավաքագրումները։ Բայց այն ունի թաքնված եկամուտները ստվերից հանելու նպատակ։ Եվ եթե այդ եկամուտները հարման ենթակա են, կհարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930