Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի 4 խախտում են արձանագրել. «Sputnik-Արմենիա»

Ապրիլ 12,2023 21:45

«Sputnik-Արմենիա». Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում է արձանագրվել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։

«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930