«Այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես միեւնույնն է արձանագրում եմ հետեւյալը՝ զոհեր ունեցել են նաեւ ադրբեջանցիները՝ ավելի շատ, ըստ ամենայնի՝ կրկնակի շատ։ Բայց կապ չունի։ Այսօրվա իրավիճակում մեր ռազմավարական խնդիրն է համակեցության բանաձեւը գտնելը, ուրիշ տարբերակ չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Տեղ համայնքում ադրբեջանական երեկվա սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի չորս զոհ, վեց վիրավոր։
«Որեւէ միջադեպ մեր ռազմավարական նպատակը չի փոխում»,-հավելեց նա։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ընդդիմությունը ժամանակին կանխատեսում էր, թե երկու ամսից ՀՀ-ում սով է լինելու, մինչդեռ գործազրկությունը պատմական ցածր մակարդակի վրա է հիմա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ