Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի նամակից, որն արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո»․ Փաշինյան

Ապրիլ 12,2023 21:33

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց, որ հանրության մի մասը մեղադրում է իշխանությանը դրանց վատթարացման, փչացման համար։ «Արդյոք փչացե՞լ են հայ-ռուսական հարաբերությունները»,-հարցրեց նա վարչապետին։

Նիկոլ Փաշինյանը հարցին այսպես պատասխանեց․ «Ինչո՞վ են փչացել։ Եթե փչացել են, կամ խոսում են փչանալու մասին, ապա ուզում եմ հիշեցնել, որ այդ իշխանության օրոք է առաջին անգամ եղել, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել։ Բա իրենք այդպես լավ հարաբերություններ պահո՞ղ էին։ Այդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011 թե 2012թ․-ին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ»։

Փաշինյանը շարունակեց․ «Ընդ որում, միաժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները ՀՀ-ին։ Ես դա որեւէ տեղից չեմ իմացել։ Ես դա ժամանակին իմացել եմ 2016-թ․-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո:  Քիչ պահպանված թղթերից է՝ «փթթելու» արտահայտություն։ Ի՞նչ արին։ Դե թող պարզաբանեն։ Ինչպե՞ս ստացվեց, որ երկար ժամանակ նման գործարք չկար, մեկ էլ եղավ այն իշխանության օրոք, որը հիմա մեզ մեղադրում է ՌԴ-ի հետ հարաբերությունները չփչացնելու մեջ»։

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ խնդիրը հենց վերոնշյալն է, մինչդեռ հիմա իր իշխանությանն են մեղադրում ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջացնելու համար․ «Ո՞նց առաջացրին իրենք այդ խնդիրը, թող պատասխանեն։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա դինամիկան եւ խնդիրները տեսնում եք։ Մենք ոչ մի բան չենք թաքցնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Էս որ ամբողջ օրը բանակից ու գեներալներից բամբասումա:
    Խմդրում եմ իրեն հարց տվեք: Կան իրեն հավատարիմ գեներալներ իր թիմի անդմա:
    Օրինակ Վաղարշակ Հարությունյանը որ ամբողջ օրը պատմում էր թե Քոչարյանը Մեղրին տալիս էր ինքը չթողեց:
    Գագիկ Մելքոնյանը:
    Ինչին Վաղոյին կամ Գագոյին չի նշանակել ՊԲ հրամանատար կամ Շուշիի պաշտպանության հրամանատար:
    Ու ինչի Վաղոն ու Գագոն չեն մասնակցել պատերազմին որպես գեներալ:
    Գագոն Քելբաջարից չգիտեմ որտեղից մենակ լայվեր անում Արման Բաբաջանյանի սայթի համար ու հեքիաթներ պատմում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930