Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր բանակի հետ, ով ուզենա խաղա, լուրջ հակահարված կստանա՝ համոզված է «Ապրելու երկրի» ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը

Ապրիլ 12,2023 21:12

Ապրիլի 11-ին Ադրբեջանի հերթական սադրանքից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրավիճակը այս պահին չնայած լարված է, բայց խուճապ չկա։ «Ոչ մի կրակոց չկա, հանգիստ է, ասեմ՝ որ գյուղերից ոչ մեկը դուրս չի եկել»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը։

Երեկ նա ամբողջ օրը իրադարձությունների կիզակետում է եղել։ Պատմում է՝ սկզբում հատուկենտ կրակոցներ էին լսվում։ Արգամ Հովսեփյանը իջնում է Տեղ համայնքի այն վայրը, որտեղ հայկական կողմը ինժեներական աշխատանքներ էր իրականացնում։

«Իրենք մեր հողում նստած՝ քշեցին եկան մեր հողում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր զինվորականների վրա, որպեսզի արգելեն։ Գնալով դրանց թիվը շատացավ, օգնություն եկան իրենց ու սկսեցին բրդել, ձեռնամարտի բռնվեցին հայ զինծառայողների հետ։ Ու հանկարծ դրանք հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ»,-պատմում է Արգամ Հովսեփյանը։

«Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը

Վերջինս առանձնացնում է Հայաստանի զինված ուժերում ծառայողների անձնազոհությունը։ «Իհարկե, մեր բանակի հետ ով ուզենա խաղա, լուրջ հակահարված կստանա՝ ինչպես եւ երեկ ստացան»,-ասաց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 16-ի սահմաններում ադրբեջանցիները տեղակայման վայրերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող հայկական կողմի զինծառայողներով եւ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։

Վիրավորների մեջ է բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որը երեկ վիրահատվել է Գորիսի հիվանդանոցում։ Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երեւան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930