Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկոռումպացված երկրի զինվորը պետք է 400 հազար դրամ ստանա»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 12,2023 21:01

«Մի ոլորտի մասին խոսեմ։ Ավիացիայի ոլորտը չի զարգանում կոռուպցիայի պատճառով, որովհետեւ կոռուպցիոն հայտնի շրջանակները, շրջանառվող լուրերի համաձայն, ամեն ռեյսերում ունեն փայեր։ 2022-ի ընթացքում ՀՀ-ում ավելի քան 500 աշխատատեղ է բացվել ավիացիայի ոլորտում: 2022-ին հայկական ընկերությունները 900 հազար ուղեւոր են փոխադրել: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է իր հնարավորությունների եզրին, որովհետեւ այնքան ինքնաթիռներ են վայրեջք կատարում, որ արդեն խնդիր է դառնում այդքան ուղեւորներին սպասարկելը: Բա եթե համակարգային կոռուպցիա կա, այդ ո՞ւմ դեմ էինք մենք պայքարում, չէինք պայքարի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատությանը, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան իրականում արմատախիլ չի արվել՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մեկ այլ օրինակ բերեց․ «Կոռումպացված երկրի զինվորը բա պետք է 150 հազար դրամ աշխատավարձ ստանար: Չկոռումպացված երկրի զինվորը պետք է 400 հազար դրամ ստանա, այսինքն՝ իր նախորդ աշխատավարձից կրկնապատիկ: Բա ինչի՞ հաշվին ենք ավելացնում այդ ծախսերը, որովհետեւ եթե կոռուպցիա լիներ, չէինք կարողանա ավելացնել: Թոշակներն ավելացնում ենք, աշխատավարձն ավելացնում ենք, կապիտալ բյուջեն ավելացնում ենք, ամեն ինչն ավելացնում ենք, բա ինչի՞ հաշվին»։

Ըստ Փաշինյանի՝  Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ինչը սակայն չի նշանակում, որ կոռուպցիոն երեւույթներ, օրինակ՝ կաշառակերություն, չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Նիկոլի պես սուտասան իշխանություն չի եղել։ Ավիացիայի ոլորտը լավ էլ զարգացելա։ Զվարթնոց օդանավակայանը ում օրոքա կառուցվել, մի քանի անգամ ընդլայնվել՞
    Զվարթնոցի ուղևորհոսքը տարեցտարի շատացելա։
    Հիմա ռուս, ուկրաինացի դասալիքների ու սանկցիաներից խուսափողների շնորհիվ էտ հոսքը ավելի մեծա։
    Ինչպես միշտ Նիկոլենք նախկինների արածը վերագրում են իրանց ու նածկիններին փնովում։
    Թե բա Զվարթնոցը չի հասցնում։ Նախկինները նման դեպքում Զվարթնոցը ընդլայնում էին։
    Նիկոլենք 5տարիա իշխանության են մենակ դատարկախոսում են։
    Իրենց համար ավիացիայի զարգացումը էնա, որ իրենց թիմի օլիգարխ գռզոն սեփական ավիաընկերությունա բացել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930