Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա եթե այդքան մարտունակ էր բանակը, «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ինչո՞ւ պետք է երգեինք»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 12,2023 19:40

«44-օրյա պատերազմի ավարտից հետո կամ դրա ժամանակ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես 2016-17թթ․ Սերժ Սարգսյանը մի հավաքի ժամանակ ասել էր՝ եթե չգնանք զիջումների, «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ենք երգելու։ Բա եթե այդքան ուժեղ եւ մարտունակ էր այդ ժամանակ բանակը, «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ինչո՞ւ պետք է երգեինք։ Մարտունակ բանակի պարագայում այլ երգ պետք է որ երգեինք»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե մինչեւ 2018թ․-ը բանակն ավելի մարտունակ է եղել եւ պաշտպանությանն ավելի շատ գումար է հատկացվել՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ օդի՞ց ենք ընկել, ինչ է, չգիտե՞նք, թե ծնողներն ինչեր էին ուղարկում 2016թ․-ին ծառայող իրենց որդիներին, որոնք պետք է կոնկրետ գազելներով գնային տուն՝ արձակուրդ։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց՝ բացառված է, որ որեւէ զինվորի կլսենք, թե 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել․ «Բացառվում է։ Հակառակը։ Որոշ վայ-զինվորականներ միլիարդների զենքերով պահեստները թողել-փախել են։ Ինչի չեք տեսե՞լ կադրերը, որ ադրբեջանցիները գրաված զորամասի տեսանյութեր էին հրապարակում, պահեստներում լիքը զենք։ Իսկ 2016 թվականին չե՞նք հիշում ինչ խնդիր է եղել։ 2016 թվականին այս ամբիոնից վարչապետն ասաց, որ դիզվառելիքի խնդիր է եղել։ Իսկ կներեք, մենք ընդդիմադիր չենք եղե՞լ պատերազմի ժամանակ։ Մի քննադատող խոսք ցույց տվեք մեզանից։ Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց «5-րդ շարասյուն» չենք եղել։ Մենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ չենք եղել։ Ավելին՝ այսօր եզրակացնում եմ, որ ողջ սպայական դասին են կոտրել բարոյապես՝ որոշ գեներալների հրամանատարության ներքո եւ նրանց աշխատանքային սխեմաների ներքո աշխատեցնելով։ Այսօր այդ ամենի հետեւանքը կրում ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930