Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սցենարը կանխատեսվել էր, տրվել էին հանձնարարականներ, որոնց կատարումը ձախողվել է»․ Փաշինյանը՝ Տեղում կատարվածի մասին

Ապրիլ 12,2023 20:40

«Իրավիճակային դեպքերից է, որ կանխատեսվել է, եւ ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներ եմ առաջադրել եւ այլն։ Եվ իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով Տեղ համայնքի տարածքում երեկ կատարվածին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 30-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները եւ մի քանի կետում տեղակայվել սահմանից 100-300 մետր առաջ, իսկ ապրիլի 1-ին Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում արվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, եւ տվյալ հատվածում իրավիճակը բարելավվել է։ Սակայն երեկ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ։ Մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, եւ այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր, դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարականներ, որոնց կատարումը ձախողվել է։ Դրան պետք է հետեւեն վարչական հետեւանքներ, բայց եւ ավելի խորը պետք է քննենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930