Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդի թատրոնի և կինոյի բնույթը». տարեկան գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Ապրիլ 12,2023 19:45

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ «Արդի թատրոնի և կինոյի բնույթը» խորագրով բուհական տարեկան գիտաժողովը: Նիստը նախագահում էր ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը:

-Մենք տեսնում ենք, թե ինչպես է կյանքի արագահոս ընթացքում արվեստում փոխվում, ստեղծվում նոր ձևեր և ուղղություններ, որը ամփոփման, գիտականորեն հիմնավորված ներկայացման կարիք ունեն,- նշեց Նարինե Սարգսյանը` հաջողություն մաղթելով գիտաժողովի աշխատանքներին։

Գիտաժողովը մեկնարկեց Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի «Թատերախաղի ձևաստեղծման արդի տարատեսակները» զեկույցով:

Գիտական նստաշրջանի ընթացքում զեկույցներով հանդես եկան բուհի դասախոսներն ու ուսանողները։

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը հանդես եկավ «Բրոդվեյյան մյուզիքլը երեկ և այսօր» զեկույցով, արվ. թեկնածու Անի Հարությունյանը «Թատերական նախագծերի իրագործման ուղիները», արվ. թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը «Մկրտիչ Սարգսյանի «Դարձ» դրամատիկական վիպակի ժանրային առանձնահատկությունը», ավագ դասախոս Լիլիան Հովակիմյանը «Ռուսական նոր դրամա. Ա. Չեխով, Ի. Վիռիպաև», ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը «Ազգագրության թատրոնը», դասախոս Սուսաննա Կյուրեխյանը «Կոմիտասյան երաժշտությունը արդի թատրոնում (հեռանկարային դիտարկումներ)», ավագ դասախոս Հարություն Ազարյանը «Գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը արդի կինոարվեստում», արվ. թեկնածու, դոցենտ Արսեն Առաքելյանը «Արդիականի և դասականի սահմանները կինոարվեստում», ԵԹԿՊԻ-ի հայցորդ Հայրապետ Հակոբյանը «Արդի տիկնիկային թատրոնի դերասանը» և ուսանող Վովա Արզումանյանը «Էկրանավորումը` պոեզիայի ընդարձակման առանձնահատկություն» զեկույցներով։

Զեկույցներին հաջորդեց հարց ու պատասխանները և մասնագիտական քննարկումները։

Նշենք նաև, որ վաղը` ապրիլի 13-ին, կկայանա ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության կազմակերպած «Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» հանրապետական երիտասարդական գիտաժողովը, որը նվիրվում է հայ կինոյի և թատրոնի դերասան Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Երիտասարդական գիտական նստաշրջանի ընթացքում զեկույցներով հանդես կգան ինչպես ԵԹԿՊԻ-ի ուսանողները, այնպես էլ ուսանողներ հանրապետության տարբեր բուհերից։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930