«Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային խմբի տեսադաշտի ներքո։ Նրանք տեխնիկապես հնարավորություն ունեցե՞լ են արձանագրելու այդ սադրանքները։ Դրանց հիման վրա որեւէ մեխանիզմ կա՞, որպեսզի ԵՄ-ն արագ արձագանքի»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ ԵՄ միջնորդական առաքելությունը տեղեկացվել է՝ ընթացիկ ագրեսիվ գործողությունների, կրակի մասին․ «Իրենք նշել են, որ այդ պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումներ արել են եւ զեկուցել Բրյուսելին։ Ոչ հրապարակային։ Առայժմ տեղեկություններ չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ