Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները երեկ կրկին ավտոճանապարհ էին փակել՝ որդիների վերադարձի պահանջով։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այդ փաստին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Խնդիրը պետք է չլիներ, որովհետեւ եռակողմ հայտարարության մեջ այն հասցեագրված է։ Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը ներկայացնում է, թե գերիները ռազմագերի չեն։ Բայց սա մեկնաբանության հարց չի։ Եռակողմ հայտարարությունը խոսում է ոչ միայն ռազմագերիների, այլեւ պատանդների եւ պահվող անձանց վերադարձի մասին։ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր ջանքերը գործադրում են, բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ աշխատանքը չենք հաջողել իրականացնել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ