Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապագա քաղաքագետներին խորհուրդ տվեցի օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 12,2023 18:41

Ազգային ժողովում հյուրընկալեցի պրակտիկա անցնող Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողներին։

Երիտասարդներին ծանոթացրի խորհրդարանական վերահսկողությանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը և այդ շրջանակներում կատարվող լայնածավալ աշխատանքներին։
Քննարկեցինք սահմանամերձ շրջաններին, արցախահայության հիմնարար իրավունքներին վերաբերող կարևոր հարցեր։ Ներկայացրի միջազգային գործընկերներիս հետ իմ ամենօրյա ակտիվ աշխատանքը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից ի վեր ուղարկել եմ հարյուրավոր գրություններ, իսկ միջազգային հարթակներում բարձրացրել եմ Արցախի ինքնորոշման իրավունքին և մի շարք այլ կարևորագույն թեմաներին առնչվող հարցեր։

Ապագա միջազգայնագետներին և քաղաքագետներին խորհուրդ տվեցի լավ սովորել և օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930