«Խնդիր ունենք պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության աստիճանը հասցնել անձնակազմի 30%-ին։ Այս խնդիրը լուծելու համար առաջիկայում պարեկային ոստիկանությունում թափուր մնացած տեղերը կլրացնենք միայն կին-պարեկներով»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ներքին գործերի նախարարն իրեն առաջարկել է շրջանավարտ-աղջիկների ուշադրությունը հրավիրել հետեւյալ առաջարկի վրա․ «Հիմա հայտարարված ընդունելությանը կարող են դիմել, ինն ամիս սովորել եւ կարիերա սկսել պարեկային ոստիկանությունում՝ որպես ոստիկան»։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ չնայած բոլոր խնդիրներին՝ պարեկային ոստիկանությունն ամենահաջողված բարեփոխումն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ