Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծով՝ կստեղծվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ

Ապրիլ 12,2023 18:23

Երևանում և մարզերում կստեղծվեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:

Պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու նպատակով մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի ընդունման արդյունքում մարզային մակարդակում քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կադրային համալրումը նախագծային լուծումներով կիրականացվի պարեկային ծառայության օրինակով՝ մրցութային տարբերակով, որի շրջանակներում դիմորդները կանցնեն քրեական ոստիկանի որակավորման նախնական կրթական ծրագիր։ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։

Միաժամանակ, ոստիկանության կառավարման համակարգում օպտիմալ լուծումներ ապահովելու նպատակով Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ապրիլի 11-ից 26-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Օրենքի նախագիծը հասանելի է հետևյալ հղմամբ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930