Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է». քննարկվել են Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր

Ապրիլ 12,2023 18:19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման կարևորությունը. «Մենք իսկապես շատ կարևորում ենք աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, և այս նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը»:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ կազմել են առաջարկներ, որոնք ցանկանում են դիտարկել հարյուրամյակի պետական ծրագրով նախատեսված միջոցառումների ծրագրում: Դրանք կներկայացվեն Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կառավարական հանձնաժողովին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել են բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Առաջիկայում նախատեսված է հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ստացված հայտերը, միջոցառումների ծրագրին առնչվող կազմակերպչական հարցերը:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես՝ մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման հարցին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930