Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե իբր «ոչմիթիզականությունը մեզ կործանեց». Վարդան Ոսկանյան

Ապրիլ 12,2023 18:03

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի Բերձորն ու Աղավնոն կային, Տեղն ապահով էր, հիմա, ցավոք, այդպես չէ։ Եվ դրա պատճառը Բերձորի ու Աղավնոյի հանձնումն էր։ Արատավոր այս «շղթան» կարող եք շարունակել մինչև Ակնա ու Ջրական, Քարվաճառ ու Սանասար և այլն։

Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե, իբր, «ոչմիթիզականությունը մեզ կործանեց»։

Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են։ Կանգնե՞լ, բավարարվե՞լ է արդյոք նա, թե՞ հաջորդ «թիզերն» է զավթում կամ «թիզ առ թիզ» զավթելու սպառնալիք հնչեցնում ու պիղծ ծրագիր մտմտում։

Մեզ այս աղետալի վիճակին հասցրել և կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», որն, ի դեպ, երբեք և ոչ մի իշխանության մոտեցում չի եղել, այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930