«Քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի էր դիմել իրենց դիրքերից՝ իր ծառայակցի հետ, մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով»,-անդրադառնալով օրերս ՀՀ տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Ամենեւին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետեւ մեր միջազգային պարտավորությունների համաձայն, եթե նա չի ցանկանում, մենք չենք կարող բռնի վերադարձնել։ Մեր տեղեկություններով՝ երկրորդ զինվորը, որը մինչեւ հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ»։
Փաշինյանը նկատեց՝ այս դեպքի առիթով հարցեր են հնչում, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի զինվորականները հանգիստ կարողացել են սահման հատել․ «Այդ հանգամանքն առանձին պետք է քննվի, հետեւություններ պետք է արվեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ