«Մեր գործընկերների կայացրած այդ որոշումն առեւտրային պատնեշ է, եւ մենք հիմա քննարկում ենք նրանց հետ։ Մեր մոտեցումն այն է, որ նման որոշում չէր կարող լինել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Ռոսսելխոզնադզորն» ապրիլի 5-ից դադարեցրել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։
Վահան Քերոբյանը նշեց, որ հիմա աշխատում են, որ հնարավորինս արագ «հետողորմյա» անեն այդ որոշումը․ «Ապագայում, կարծում եմ, արդյունք կունենանք։ Ռուսաստանի կառույցների հետ քննարկում ենք, որ փոխենք այդ որոշումը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ